Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան՝ դավաճա՛ն եք, կապիտուլյա՛նտ եք, հողատո՛ւ եք․ պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք». Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դուք դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք. մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց պատերազմի օրերին էլ շարունակել եք ձեր հողատու գործունեությունը», - այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ի պատասխան անկախ պատգամավոր Տիգրան Ուլիխանյան՝ հայտարարեց ՀՀ վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանը։

«Սերժ Սարգսյանը 2016 թվականին «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը ցանկացած ոք կարող է գտնել, ասում է, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ասում էր՝ ոչ, պետք է ավելին տաք։ Ես Ձեզ ավելին ասեմ՝ Սերժ Սարգսյանը ավելին էր տալիս Ադրբեջանին , բայց Ադրբեջանը էլի ոչ էր ասում», - ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հարց տվեց՝ Սերժ Սարգսյանը օգտագործում է «բնակիչ» եզրույթը՝ արդյո՞ք կարող ենք եզրակացնել, որ նաեւ ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պիտի մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին։ 

«Ինձ զարմացրեց, որ հանրապետականները արձագանքեցին, ասելով, որ խորհրդային միության ժամանակ եղած չափով պիտի մասնակցեին ադրբեջանցիները։ Եթե հավատանք մարդահամարին՝ ԼՂԻՄ-ում բնակվել է 40.000 ադրբեջանցի, հիմա եթե Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հիշատակած հանդաքվեի բերումով ստանում են բնակչի կարավիճակ՝ այդ բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։ Հիմա ես, երբ ասում եմ, որ Շուշիի հարց միշտ եղել է՝ ես դա ցույց եմ տալիս՝ ԼՂ-ի ադրբեջանցիները եթե վերագտնեն իրենց բնակչի կարգավիճակը՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ նրանք բնակվելու են այն տեղերում, որտեղ բնակվելու են նախկինում», - նշեց նա։

Վարչապետի ժպ-ն ընդգծեց, որ հարցը այն է՝ թղթերը, որոնք նախկին իշխանությունը պատրաստ էին ստորագրել՝ արդյո՞ք ձեւակերպված էր, թե որտեղ է լինելու հանրաքվեն․ «Ոչ», - պատասխանեց նա, հավելելով, որ Ադրբեջանի մեկնաբանությունն այն է, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենա ամբողջ Ադրբեջանի կազմում։

«Եթե նույնիսկ այս ամենը ընդունենք, արձանագրենք մի բան՝ Ադրբեջանը ասել է ոչ։ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրապարակային ասել է, որ տալիս է յոթ շրջանները, այլեւ Ղարաբաղի կեսը եւ Ադրբեջանը էլի ասել է ոչ։ Եվ այս ամբիոնից Սերժ Սարգսյանը սրա մասին ասել է 2018-ին, երբ ասում էր, որ այլեւս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը առանց պատերազմի Ղարաբաղի հադցը լուծելու փորձեր չի անի», - ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պատմությունը 2008-ին չի սկսել, այլ 1998-ին, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, եւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվեարկել Եվրոպայի անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ գոյություն ունեցող պետությունների կազմում։
 
«Բա իրենք ինչի՞ չեն տալիս էս հարցերը, որովհետեւ էս հարցերին պատասխանելուց հետո ասելու եմ՝ դե եկեք պարզենք՝ ո՞վ է դավաճանը, ո՞վ է կապիտուլյանտը, ո՞վ է հողատուն։ Ես ասում եմ՝ դո՛ւք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք, մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք, մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի։ Մենակ էն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր՝ «զանգում էինք գեներալներին, ասում էինք՝ արա՛, ձեր թշնամին ըտեղ չի, ստեղ ա»։  Ստեղ ուներ Ադրբեջանը թշնամի, եւ դուք ունեիք թշնամի»։