Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդից ներողություն խնդրեց` Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու համար, ուզում է 2-րդ անգամ էլ ներողություն խնդրե՞լ․ Ստյոպա Սաֆարյան

2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդից ներողություն խնդրեց` Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու համար, ուզում է 2-րդ անգամ էլ ներողություն խնդրե՞լ․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
11:27, 06 май 2021
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգն անվանեց ավազակապետություն և Ազատության հրապարակում հայ ժողովրդից ներողություն խնդրեց` նրանց Հայաստան բերելու համար, որի հետևանքը իր իսկ ասած ավազակապետությունն էր։ Հիմա առաջարկել և առաջարկում է նրանց նորից բերել իշխանությա՞ն։ Երբ նրանց ստեղծածը, իր իսկ խոսքերով, նորմալ պետության փոխարեն եղել է թաթար-մոնղոլական ավազակապետությո՞ւնը։ Որ երկրորդ անգա՞մ էլ ներողություն խնդրի։ 

Իսկ իրականում Լևոն Տեր Պետրոսյանը նաև խայտառակել է մյուս երկու նախագահներին, և հատկապես Ռոբերտ Քոչարյանին' բացահայտելով, որ Հայրենիքի փրկության շարժում ավանտուրյան ու դրա տապալումը Քոչարյանի վրա է։ Քոչարյանը ջոկել է, թե ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրան չորել է, իր հերթին խայտառակելով նրան, թե շատ ես խնդրել, ընդամենը հանդիպել եմ։ 

Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը նեղվել են, որ Տեր-Պետրոսյանն առանց իրենց հետ համաձայնեցնելու գաղտնիքներ է բացել, ու երկուսով ասել են, որ ոչ միայն իրենք են մերժված, այլ նաև Տեր-Պետրոսյանը....

Ահա այսպիսի անցյալ ու ներկա...»