Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար կհատկացնի

ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար կհատկացնի
Քաղաքականություն / Աշխարհ
22:26, 28 февраль 2023
Միացյալ Նահանգները մտադիր է Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար հատկացնել: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ.փոխանցում է 1lurer-ը։
 
Փաստաթղթում նշվում է, որ 2022 թ. սեպտեմբերին հիմնադրված նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանում տնտեսական աճի խթանմանը։
 
Միջոցները կուղղվեն առևտրային ուղիների ընդլայնմանը, տրանսկասպյան առևտրային ուղիների երկայնքով ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի ամրապնդմանը, Կենտրոնական Ասիա արևմտյան անդրազգային ընկերությունների ներգրավմանը նպաստելուն, տարածաշրջանում երիտասարդ մասնագետների անգլերենի ուսուցման ծրագրերի ընդլայնմանը, ամենապահանջված հմտությունների ուսուցմանը: