Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Թաթոյանը ոգևորությամբ ընդունեց ՄԻՊ-ի դերը հանրային ծառայությունների՝ ջրի, գազի, էլեկտրաներգիայի ոլորտում ընդլայնելու առաջարկը

Արման Թաթոյանը ոգևորությամբ ընդունեց ՄԻՊ-ի դերը հանրային ծառայությունների՝ ջրի, գազի, էլեկտրաներգիայի ոլորտում ընդլայնելու առաջարկը
Քաղաքականություն
12:07, 06 май 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցին՝ նշեց, որ այնտեղ արձանագրված է էլեկտրաէներգիայի մատակարարման, ջրի հետ կապված բազում խնդիրներ, որոնց սպառողները բախվել են, ինչը նշանակում է, որ հանրային ծառայություններ մատուցող մենաշնորհային ընկերությունները խախտել են մարդու իրավունքները։ Արտակ Մանուկյանի խոսքով մի շարք երկրներում ջրին, գազին, էլեկտրաէներգիայի խնդիրներին առնչվող հարցերը քննարկվում են ՀԾԿՀ-ում, որտեղ էլ որոշումներ են կայացվում․ «Հիմա այստեղ սպառողների պաշտպանությամբ զբաղվում է ՄԻՊ-ը։ Սա որպես բյուջետային ծրագիր եթե մենք դիտարկենք՝ առաջինը կբերի ձեր ֆինանսավորման մեծացման և Ձեր կողմից ավելի մեծ չափով սպառողների իրավունքների պաշտպանության։ Գաղափարը բոլորի համար ընդունելի է, բայց այդ դրոշակը տանող փոխող չկա»։ 

Ի պատասխան պատգամավորի այս դիտարկմանը Արման Թաթոյանն արձագանքեց․ «Պարոն Մանուկյան, ես այդ դրոշակը կտանեմ կխփեմ։

Սպառողների իրավունքների ոլորտը նոր է Մարդու իրավունքների պաշտպանի համար։ Սա 2016թ․ օրենքով է ամրագրվել և 2015թ․ Սահմանադրության հիման վրա։ Մարդու իրավունքների պաշտպանն այստեղ վերահսկողական լիազորություններն ուժեղացնում է և ես կարոևորում եմ, որ այս առաջարկը գալիս է խորհրդարանից»։ 

ՄԻՊ Արման Թաթոյանը դիմեց Արտակ Մանուկյանին վերջինիս հայեցակարգի հիմնա վրա կազմեն առաջարկ ու համատեղ դիմեն Կառավարություն․ «Աշխարհում հիմա միտում կա ավելի մեծացնել ՄԻՊ-ի դերն այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք հանրային ծառայություններ են մատուցում՝ լույս, ջուր, գազ»։