Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԲ-ն պատրաստակամություն է հայտնել 3 միլիոն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ տրամադրել ՀՀ-ի կառավարությանը․ Մհեր Գրիգորյան

ՀԲ-ն պատրաստակամություն է հայտնել 3 միլիոն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ տրամադրել ՀՀ-ի կառավարությանը․ Մհեր Գրիգորյան
Քաղաքականություն
12:12, 06 май 2021
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ 

Հիմնական զեկուցող ՀՀ փոխվարչապետի պաշտոնկատար Մհեր Գրիգորյանն ասաց, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսին վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակներում իրականացրել և իրականացնում են սոցիալական աջակցության ծրագրեր՝ տեղահանված և տուժած հայրենակիցների համար։

«Այդ միջոցառումների քանակը հանրագումարով ավարտված և ընթացող, այս պահին զուտ սոցիալական բնույթի, կազմում է մոտ 25 միջոցառում։ Մենք բնականաբար բոլոր այդ միջոցառումները քննարկում ենք մեր  միջազգային գործընկերների հետ այդ թվում՝ ֆինանսական կառույցների, ներկայացնում ենք իրենց մանրամասները»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Անուհետև նա նշեց, որ տվյալ դեպքում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 միլիոն 718 հազար դոլար գումարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ-ի կառավարությանը, որպես այդ միջոցառումների իրականացման խթան։