Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանձինս Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ չունենք քաղաքակիրթ բարեկամներ․ բոլորս միասին պետք է ապահովենք ՀՀ քաղաքացու իրավունքները»․ Վլադիմիր Վարդանյան

«Հանձինս Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ չունենք քաղաքակիրթ բարեկամներ․ բոլորս միասին պետք է ապահովենք  ՀՀ քաղաքացու իրավունքները»․ Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
13:59, 06 май 2021
ՀՀ Ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին, ասաց․ «Կոչ կանեմ, որ ՄԻՊ-ը իր գործունեության ընթացքում էլ ավելի ընդգծի, որ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո այսօր որևիցե էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ․ դեռ ավելի պետք է կոշտ լինել եւ ասել, որ այսօր էթնիկ հայի ֆիզիկական անվտագությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո որևիցե եղանակով վտանգված է եւ մենք այս ճանապարհով պետք է գնանք»։

Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանը փորձ է անում Սյունիքում լարել իրավիճակը, որպեսզի հնարավորինս ընգծեն, որ՝ «գիտեք ձեր գոյությունը որևէ տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք՝ անվտանգ չի լինելու»։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անվտանգ իրեն զգա ոչ միայն Հայաստանում, այլեւ  Հայաստանից դուրս։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռք առնենք դրանց համար, բայց չպետք է սլաքներ ուղղենք այդ ուղղությամբ», - ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ մենք պետք է հստակ հասկանանք, թե որտեղից է եկել խնդիրը։ «Մենք պետք է  հստակ հասկանանք, որ հանձինս Ադրբեջանի ու Թուրքիայի չունենք քաղաքակիրթ բարեկամներ, որոնք հարգում եւ պահպանում են միջազգային համակեցության կանոնները,
մենք պետք է բոլորս միասին ապահովենք էթնիկ հայի, ՀՀ քաղաքացու իրավունքները մեր տարածքում», - հավելեց նա։