Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուտ է ասում»․ Արմեն Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

«Սուտ է ասում»․ Արմեն Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
Քաղաքականություն
14:31, 06 май 2021
Այսօր խորհրդարանում լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքը պատրաստվում էր ԱԹՍ-երի մեծ խմբաքանակ ձեռք բերել, բայց նոր իշխանությունը չեղարկել է այդ որոշումը, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Սուտ է ասում։ Եթե 2016-2018 թվականներին ձեռք է բերել պայմանական X քանակի ԱԹՍ, ապա մենք 2018-ին 7 անգամ ավել ենք ձեռք բերել։ Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ պլանավորված է եղել պայմանական ասած 1000 ԱԹՍ-ի ձեռք բերում, ապա մենք այդ պլանը բարձրացրել ենք 1800-ի և ռազմական ոլորտում շարունակաբար լայնածավալ ծախսեր ենք կատարել։ Երբ թվերը կհրապարակենք 2018-2020-ը՝ համեմատած 2016-2018-ի հետ, կտեսնեք, որ բոլոր ուղղություններով ռազմական բյուջեի մեծացում է եղել», - նշեց ԱԽ քարտուղարկը։

Անդրադառնալով ՍՈՒ-երի թեմային, Գրիգորյանն ասաց, որ իրենք ձեռք են բերել ոչ միայն ՍՈՒ-եր, այլ բազմաթիվ զինատեսակներ ևս, որոնց մասին իհարկե չեն կարող մանրամասն խոսել, բայց 44 օրյա պատերազմի ժամանակ դրանք կարևոր նշանակություն են ունեցել։