Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պայմանավորվածություններին հակառակ հարցերը չեն կարող ընդունվել այլընտրանք»․ Սերգեյ Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ալիևի սպառնալիքի մասին

«Պայմանավորվածություններին հակառակ հարցերը չեն կարող ընդունվել այլընտրանք»․ Սերգեյ Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ալիևի սպառնալիքի մասին
Քաղաքականություն
15:44, 06 май 2021
«Հարցեր, որոնք կարող են դրվել երեք ղեկավարների այս պայմանավորվածություններին հակառակ՝ չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչը համաձայնեցվել է», - այս մասին ՀՀ եւ ՌԴ ԱԳ  նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահը նշել է Զանգեզուրի միջանցքի մասին, ասելով, եթե Հայաստանը չհամաձայնի, ապա ուժով կպարտադրեն, որքանո՞վ են սրանք  համապատասխանում եռակողմ հայտարարությանը։

«Այսօր մեր քննարկման թեմաներից միայն մեկն էր տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք հետհակամարտային շրջանի բոլոր խնդիրների մասին, այդ թվում՝ ռազմական, ռազմա-քաղաքական, հումանիտար և այլն», - ասաց նա։

Լավրովը նշեց, որ եռակողմ փոխգործակցության մեխանիզմը փոխվարչապետերի մակարդակով ստեղծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում նրանց հանդիպման արդյունքներով։

Լավրովի խոսքով՝ փոխգործակցությունը նախատեսում է պայմանավորվածություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ փոխշահավետ հիմքով և որոնք ոչ մի ձևով չեն ենթադրում ոչինչ՝ բացի դիվանագիտական համաձայնությունից ու որոշումներից, որոնք թույլ կտան տնտեսական կապերն ամբողջությամբ ապաշրջափակել։ 

«Ցանկացած հարցեր, որոնք կարող են դրվել երեք ղեկավարների այս պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչը համաձայնեցվել է», - ասաց ՌԴ արտգործնախարարը։