Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Մյուրիշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը 2 օր կրակահերթ է արձակել, որի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են

Արցախի Մյուրիշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը 2 օր կրակահերթ է արձակել, որի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են
Քաղաքականություն
21:18, 01 март 2023
Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները․ տեղեկացնում են Արցախի ՆԳՆ-ից։ 

Ադրբեջանը այսօր ևս կրակահերթ է արձակել նույն ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման: