Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախընտրական կուլիսային խոսակցություններ Թուրքիայում

Նախընտրական կուլիսային խոսակցություններ Թուրքիայում
Քաղաքականություն / Տարածաշրջան
23:02, 02 март 2023

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից հետո ամենաքննարկված թեման մնում են այս տարի կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Վերջինիս վերաբերյալ պարբերապար խոսվում է ինչպես թուրքական վերլուծական, այնպես էլ քաղաքական շրջանակներում:

Թուրքական «T24» առցանց պարբերականը, հղում անելով  կուլիսիային խոսակցություններին, նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մարտի 10-ին լուծարել Թուրքիայի խորհրդարանը:

Մասնավորապես նշվում է.


«Այս պահին Թուրքիայում իշխող կուսակցության և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնարկում է, որ ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է գրանցեն իրենց թեկնածությունը մինչև մարտի 10-ը, բայց ընտրացուցակը համալրել կարող են մինչև ապրիլի 10-ը»:
Դրան կհաջորդեն  շրջանային ղեկավարների պաշտոնանկություննները:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ժողովի  ընթացքում, անդրադառնալով ընտրությունների օրվա հետ կապված ընդդիմադիրների քննադատությանն, ակնարկել էր, որ ընտրությունների օրն անփոփոխ է՝ այն կկայանա մայիսի 14-ին, նշելով.

«Լավ իմացե՛ք, որ այս ազգը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է»:
 
Աղբյուր`    T24.com.tr

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button