Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դու կա՛մ փողոցում սեփական ժողովրդին գնդակահարողի կողքին ես, կա՛մ նրա դեմ»․ Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

«Դու կա՛մ փողոցում սեփական ժողովրդին գնդակահարողի կողքին ես, կա՛մ նրա դեմ»․ Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
Քաղաքականություն
18:20, 06 май 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած չստորագրված հայտարարության մասով կարող եմ միայն երեք բան ասել․
 
1. Եթե հրապարակածդ տեքստից հետո թիմակիցներդ ընկած մարդկանց թերուս, տգետ, անհասկացող ու մակերեսային են անվանում, ապա կա երկու տարբերակ՝ կա՛մ դու ու թիմակիցներդ ինտելեկտուալ կարողություններով վեր եք հասարակության բոլոր շերտերից, կա՛մ տեքստն իրոք ահավոր էր։ 

2. Պապլավոկի հերոսին ու Մերժվածին սատարող ուժերն ու ուժերում ներկայացված մարդիկ, որոնց պիտի փորձեիք բերել իշխանության՝ իբր նախկինի էջը փակելու համար, նույն Վարդան Ղուկասյանն ու Առաքել Մովսիսյանն են, նույն Վահե Հակոբյանն ու Լիցկան են, ինչ որ առաջ։
 
3. Սկզբունքային տարաձայնություն ու սուր հակասություն կարող է համարվել եկամտահարկի տեսակի շուրջ տարաձայնությունը, գյուղատնտեսությանը պետական սուբսիդիա տրամադրել-չտրամադրելը, բայց ոչ Մարտի 1-ը։ Մարտի 1-ը գաղափարական, արժեհամակարգային, բարոյական անդունդ է։ Դու կա՛մ փողոցում սեփական ժողովրդին գնդակահարողի կողքին ես, կա՛մ նրա դեմ։ Երրորդը՝ չկա»։