Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունգարիան մայիսին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը

Հունգարիան մայիսին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը
Քաղաքականություն
21:01, 03 март 2023
Հունգարիայի խորհրդարանը մայիսին նիստ կանցկացնի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին փաստաթղթերի վավերացման հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չեխիայում գտնվող Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հայտարարությունը:

«Հունգարիայի խորհրդարանը Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցի շուրջ պետք է քվեարկի մայիսի 17-ին», - ասել է նա:

Նովակն աջակցում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացին և խորհրդարանականներին կոչ է անում ավելի արագ վավերացնել դաշինքի կազմում Հյուսիսային երկու երկրների ընդունման մասին փաստաթղթերը: