Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 16-ին ՀԱԿ-ը համագումար կանի․ այժմ օրակարգի վերջին ճշգրտումներն են արվում

Մայիսի 16-ին ՀԱԿ-ը համագումար կանի․ այժմ օրակարգի վերջին ճշգրտումներն են արվում
Քաղաքականություն
18:48, 06 май 2021
Civic.am-ի ունեցած տեղեկություններով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը մայիսի 16-ին նախատեսել է համագումար։

ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին խորհրդակցության է, եւ երբ այն ավարտվի՝ կլինի պաշտոնական հաղորդագրություն։ Հարցին՝ ի՞նչ օրակարգի շուրջ է լինելու համագումարը, Խաչատրյանն ասաց․ «Վերջին ճշգրտումներն են արվում, որից հետո կհայտարարենք»։

Եվ չնայած երեկ Տեր-Պետրոսյանը բացահայտեց միասնական դաշինքով ընտրությունների գնալու Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին արված իր առաջարկի մասին եւ կրկին մերժում ստացավ՝ առաջիկա համագումարում, մեր տեղեկություններով՝ նա պատրաստվում է քննադատության թիրախ դարձնել ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։

Այս ամենը հաստատեց Արամ Մանուկյանը հավելելով, որ համագումարը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 11։00-ին Մելիք Ադամյան փողոցում։