Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Պետդեպի՝ Հարավային Կովկասի հարցերով գլխավոր խորհրդականը այցելել է Բաքու, որից հետո կժամանի Երևան

ԱՄՆ Պետդեպի՝ Հարավային Կովկասի հարցերով գլխավոր խորհրդականը այցելել է Բաքու, որից հետո կժամանի Երևան
Քաղաքականություն
11:26, 06 март 2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Հարավային Կովկասի հարցերով նոր գլխավոր խորհրդական Լ. Բոնոն ժամանել է Բաքու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Այցի նպատակն է առաջ մղել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացը։ Սպասվում է հանդիպում Իլհամ Ալիևի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ։ Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան»,- ասվում է հրապարակման մեջ։