Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի վերջնանպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է. Լուիս Բոնոն՝ Բաքվում

ԱՄՆ-ի վերջնանպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է. Լուիս Բոնոն՝ Բաքվում
Քաղաքականություն
14:51, 06 март 2023
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով, այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։

«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի: Եվ դա պետք է բխի հենց կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրից»,- նշել է նա։  
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը հաղորդակցվեն՝ անկախ միջնորդական ձևաչափից։
«Մեր վերջնանպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին էլ: Մյունխենի հանդիպմանը (2023 թվականի փետրվարի 18-ին) երկու կողմերն էլ հայտարարեցին, որ խաղաղություն են ուզում»,- ընդգծել է նա։ 

Բոնոն հավելել է, որ վաղը ժամանելու է Հայաստան։ «(Տարածաշրջան) իմ այցի նպատակը կողմերին երկխոսության և նոր հանդիպման խրախուսումն է»,- ասել է նա։