Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր ու կառավարության որոշումներ
Քաղաքականություն
19:15, 08 март 2023
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը:

Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը:

Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Արցախի քաղաքաշինության  նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին:

Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Լևոնի Հայրիյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, իսկ Վահրամ Ռուդիկի Առաքելյանն ազատվել էր Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից: