Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված Ընտրական օրենսսգրքի օրինագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված Ընտրական օրենսսգրքի օրինագծին
Քաղաքականություն
11:36, 07 май 2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ մայիսի 6-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթը:

Նշվեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Հիմնական եւ հարակից զեկուցողողներ Համազասպ Դանիելյանը եւ Վահագն Հովակիմյանը ներկայացրին պարզաբանումներ նախագծի ուժի մեջ մտնելու գործընթացի վերաբերյալ:

Նախագծով նախատեսված ամենավերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից եւ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու գործառույթի առումով: Հրապարակվելուց 30 օր անց ուժի մեջ կմտնեն դրույթներ, որոնցով կկանոնակարգվի աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների գործընթացը: Համապետական ընտրությունների կազակերպմանը վերաբերող  կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:

Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հեղինակին եւ աշխատանքային խմբին հսկայածավալ աշխատանք կատարելու համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: