Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է ներկայացրել Գեղամ Հովեյանին․ Տեսանյութ

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 7-ին, քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը:

Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Գեղամ Հովեյանի կենսագրությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը հավանություն է տվել Հովեյանի թեկնածությանը:

Կարեն Գրիգորյանը ներկայացրեց, թե երբ, որտեղ է ծնվել Հովեյանը, որտեղ է սովորել, աշխատել։ Նշենք, որ Հովեյանը Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։