Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2013-ին ձեր նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ բյուջեն թալանվել է 70 տոկոսով, նման թալան եղե՞լ է, թե՞ ոչ․ Բաբաջանյանի հարցը՝ ՀՊ թեկնածուին․ Տեսանյութ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ներկայացրել է «Իմ քայլի» կողմից առաջադրված Գեղամ Հովեյանի թեկնածությունը։ 

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նրան հիշեցրեց, որ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ժամանակին, երբ ԱԺ ամբիոնից ներկայացնում էր 2012 թվականի տարեկան հաշվեքննությունը, ասում էր, որ բյուջեն թալանվել է 70%-ով, իսկ հիմա քաղաքականության մեջ է նախկինների հետ, ի՞նչ կասի Հովեյանն այս առիթով։ 

Գեղամ Հովեյանը նշեց, որ այդ հաշվեքննությանը մասնակցել է այնքանով, որքանով որ ստուգումներ է իրականացրել․ «Այդ թվականի խնդիրները հիմա չեմ կարող մտապահել»։ Արման Բաբաջանյանն ի պատասխան ասաց․ «Դուք մեծ վերափոխումների ջատագով չեք, ձեր համար սա հերթական աշխատանքի հնարավորություն է, ինձ համար հասկանալի չէ ձեր առաջադրումը։ Դուք ուղղակի որոշել եք օգտվել հնարավորությունից»։ 

Գեղամ Հովեյանն արձագանքեց․ «Եթե Իշխան Զաքարյանն այս ամբիոնից տարեկան հաղորդում է ներկայացրել, դրանում եղել է նաեւ իմ աշխատանքը։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ իմ վարչության համար եմ պատասխանատու եղել։ Հիմա ամեն թիվ ու ցուցանիշ հիշելը բարդ է 2012թ․-ի մասին։ Ինչ վերաբերում է թեկնածությանս, կարծում եմ՝ իշխող խմբակցությունն ուսումնասիրել է կենսագրությունս եւ դրանից ելնելով առաջադրել»։