Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավստրալիայի Խորհրդարանին ներկայացվել Է Արցախը Ճանաչելու Խնդրագիր

Ավստրալիայի Խորհրդարանին ներկայացվել Է Արցախը Ճանաչելու Խնդրագիր
Քաղաքականություն / Աշխարհ
11:59, 17 февраль 2021
Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդը տեղեկացնում է, որ Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին և փոխանցվել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը: 

Խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդրական մարմինների օրինակին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: Կայքում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո:

Խնդրագրի համաձայն՝ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար: