Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իր գրքի գովազդի անվան տակ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզչություն է սկսել

Իր գրքի գովազդի անվան տակ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական քարոզչություն է սկսել
Քաղաքականություն
17:24, 07 май 2021
Ինչպես տեղեկացնում է «Freenews»-ը,  ֆեյսբուք սոցցանցի օգտատերերը սոցիալական ցանցում հրապարակել են լուսանկար Արտաշատից, որտեղ քաղաքացիները կարմիր ներկով ներկել են Ռոբերտ Քոչարյանի պաստառը։ 

«Մենք հետաքրքրվեցինք տեղի ունեցած միջադեպով, մեր հարցին, թե ինչու կարմիր՝ արտաշատցիները պատասխանեցին, որ կարմիր գույնը խորհրդանշում է մեր քաղաքացիների այն  արյունը, որը թափվել է Քոչարյանի կառավարման տարիներին և բացառված չէ, որ եթե Քոչարյանին հաջողվի գալ իշխանության, ապա էլի արյուն կթափվի, քանի որ նա փորձելու է վրեժխնդիր լինել»,-նշված է տեղեկատվության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մի քանի օր առաջ էլ Վեդի քաղաքում Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի պաստառի փոխարեն Քոչարյանի պաստառն էին փակցրել, սակայն քաղաքացիների արագ արձագանքի արդյունքում պաստառը նորից փոխել էին։

Civic.am-
ը Արտաշատի քաղաքապետարանից փորձեց տեղեկանալ, թե քարոզարշավը դեռ պաշտոնապես չմեկնարկած, ինչու՞ են նախընտրական պաստառներ հայտնվում փողոցներում։

Այնտեղից մեզ տեղեկացրին, որ քարոզարշավի հետ կապված նախընտրական  պաստառների հայտ չեն ստացել ոչ մի կուսակցությունից, և թույլտվություն չի տրվել։

Ռոբերտ Քոչարյանի պաստառի առկայության մասին, որն իր կարգախոսներով նախընտարական պաստառ է հիշեցնում, քաղաքապետարանում տեղյակ չեն։

Այս առնչությամբ ՏԿԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ եթե գովազդային վահանակի կոնստրուկցիան համայնքի վարչական սահմաններում է, ապա դա նախարարության իրավասության սահմաններից դուրս է, իսկ եթե հանրապետական կամ միջպետական ճանապարհների վրա է, ապա դրա թույլտվությունը տալիս է նախարարության համապատասխան վարչությունը։ 

Սակայն նախարարության աշխատակից խոսքով՝ նախարարությունը տալիս է միայն այդ կոնստրուկցիան տեղադրելու իրավունքը, իսկ թե դրա ներսում ինչ բովանդակության պաստառ է փակցվում, նախարարությունը դրա հետ որևէ առնչություն չի ունենում։ 

Հավելենք,որ Մասիս քաղաքում ևս Քոչարյանի պաստառը «արյունով» են ներկել,իսկ Աբովյան քաղաքում պատռել։