Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն․ Նիկոլ Փաշինյան

«Ես ասել եմ, որ ես ինձնից կախված բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Երբ որ մենք փետրվարին Ադրբեջանին փոխանցել ենք թուղթ «խաղաղության պայմանագրի», դա եղել է թղթի մի տարբերակ, որը ես պատրաստ եմ ստորագրել։ Այսինքն, երբ որ Ադրբեջանը մեզ տվել է ինչ-որ մի նախագիծ, մենք այդ նախագծի վրա աշխատել ենք, մեր տարբերակը փոխանցել ենք Ադրբեջանին։ Դա նշանակում է, որ ես հենց փետրվարի 14-ի երեկոյան, կամ փետրվարի 15-ի առավոտյան կամ հաջորդ օրերին կամ Մյունխենում այդ թուղթը պատրաստ էի ստորագրել։ Ինչո՞ւ չեմ ստորագրել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնվել այդ տարբերակին։ Եվ դա կլիներ լավ նորություն, եթե այդպես ստացվեր»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն հստակ ժամկետներ «խաղաղության պայմանագրի» ստորագրման։
 
Լրագրողի մեկ այլ հարցին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2018-ից ի վեր Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստացել և 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի և զինամթերքի 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողությունններին, կա արդյոք նման բան, վարչապետն ասաց, որ իրեն դառնացնում է այն, որ այդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է։ «Ո՞նց կարելի է էդքան անլուրջ լինել, և էդքան անլուրջ գտնվել, դուք հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ իրենք զենքի պական են ունեցել։ Կատարյալ սուտ է։ Օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Կարո՞ղ է նկատի ունեն ձրի զենք, եթե ձրի զենք, չասեմ ձրի զենքն ինչ է։ ՀՀ-ն 2018-ից 2022 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինթամթերք, քան նախորդ 10 տարին բոլորը իրար հետ վերցրած, սա ապացուցված վիճակագրություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ի հավելումն վարչապետն ասաց, որ իր համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն։

Մանրամասները՝ տեսանյութում