Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միգուցե նախագահ Ալիևը ավտոկրատ է, ինչպես նախագահ Պուտինը, բայց չեմ կարծում, թե նա կցանկանա հայտնվել նույն իրավիճակում, ինչ որ Պուտինը, և համարվել միջազգային ագրեսոր. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

«Կարծում եմ՝ ամենակարևոր քայլը կլինի, որ ԵՄ-ն առավել ճնշում գործադրի Ադրբեջանի վրա։ ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտի համաձայնության է եկել, որը  կարող է օգտագործվել որպես հարթակ՝ կրիտիկական երկխոսության համար Ադրբեջանի իշխանությունների»,- այս մասին այսօր Ջերմուկում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անի դատարանը, երբ Ադրբեջանը, արհամարհելով դատարանի որոշումը, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը։    

Ի հավելումն՝ նա նշեց, որ միգուցե նախագահ Ալիևը ավտոկրատ է, ինչպես նախագահ Պուտինը, բայց չի կարծում, թե նախագահ Ալիևը կցանկանա հայտնվել նույն իրավիճակում ինչ որ նախագահ Պուտինը, և համարվել միջազգային ագրեսոր։
«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում նախագահ Ալիևին վերացնել շրջափակումը, անհապաղ»,- հավելեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քաարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում