Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից
Քաղաքականություն / Հայաստան
20:41, 14 март 2023
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։