Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին կայցելի Մոսկվա. Զախարովա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին կայցելի Մոսկվա. Զախարովա
Քաղաքականություն
19:20, 16 март 2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բանակցությունների օրակարգում տարածաշրջանային խնդիրներն են, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում համագործակցության զարգացմանը և փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Նախատեսվում է մտքերի փոխանակում միջազգային արդիական օրակարգի, միջազգային տարբեր հարթակներում գործողությունների համակարգման շուրջ։