Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը

Քաղաքականություն / Հայաստան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը պարտադիր չէ, այդ ընթացակարգի մասին հավելյալ պարզաբանումներ կարող են լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Երևանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, որը, կարծում եմ, ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, և կառավարչական բաց, որպես այդպիսին, առաջանալ չի կարող»,- ասաց Խաժակյանը, հավաստիացնելսվ, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով գործադիրում ճգնաժամ չի առաջանա։