Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինի ձերբակալման հրամանը պատմական որոշում է». Զելենսկի

«Պուտինի ձերբակալման հրամանը պատմական որոշում է».  Զելենսկի
Քաղաքականություն / Աշխարհ
14:59, 18 март 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միջազգային քրեական դատարանի՝ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանը պատմական որոշում է որակել․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։


«Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Պատմական որոշում, որից կսկսվի պատմական պատասխանատվությունը», - ասել է Զելենսկին քաղաքացիներին ուղղված երեկոյան տեսաուղերձում:

«Ահաբեկչական պետության ղեկավարը և մեկ այլ ռուս պաշտոնյա պաշտոնապես ռազմական հանցագործության կասկածյալ են դարձել՝ ուկրաինացի մեր հազարավոր երեխաներին ահաբեկչական պետության տարածք ապօրինի տեղահանությքն առնչությամբ»,- հավելել է Ուկրաինայի առաջնորդը։

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային հրաման էր տվել մարտի 17-ին։

Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այդ հրամանը որևէ նշանակություն չունի Ռուսաստանի համար։


Անահիտ Խաչատրյան