Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հիմա Սերժ Սարգսյանը քննադատում է «ոչմիթիզականությունը», բայց իր իշխանության ժամանակ ասում էին՝ ոչինչ չենք տալու Ադրբեջանին»․ Էդմոն Մարուքյան

«Հիմա Սերժ Սարգսյանը քննադատում է «ոչմիթիզականությունը», բայց իր իշխանության ժամանակ ասում էին՝ ոչինչ չենք տալու Ադրբեջանին»․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
13:17, 17 февраль 2021
«Մարդիկ ասում են, որ մենք բանակցում էինք, որ տանք, չէ՞։ Ես էլ ասում եմ, որ, եթե բանակցում էիք, որ տաք, ուրեմն պետք էր այդ ուղղությամբ աշխատանք տանել, ոչ թե մեզ բոլորիս պատրաստեին չտալու, բայց հետո էդ գաղտնիքը բացեին, ասեին՝ բոլորս էլ ուզում էինք տալ»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս պետք է մարդիկ 30 տարի ապրեին Արցախում, եթե ենթակառուցվածքներ չկառուցվեին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կողմ է ներդրումներին, եթե տարածքները չպետք է վերադարձվեին Ադրբեջանին։  

Մարուքյանի հիշեցմամբ՝ նախկին իշխանությունների կողմից անընդհատ ասվել է՝ մենք բանակցում ենք՝ ձգձելու համար, բայց չենք տալու ոչ մի բան Ադրբեջանին, սակայն այս նույն թեմայով նրանք քննադատել են ներկայիս իշխանություններին, մեղադրելով, որ նրանք ուզում են հողեր հանձնել։

«Հիմա Սերժ Սարգսյանը քննադատում է «ոչմիթիզականությունը»։ Ես էլ հարց եմ բարձրացնում․ եթե էդպես ա, այդ խննիրը պետք է արագ լուծվեր, ոչ թե հայ ժողովրդի, սփյուռի, ՀՀ քաղաքացիների հարկատուների գումարները ներդրվեր այն տարածքներում, որը մենք պետք է տայինք Ադրբեջանաին», - նշեց պատգամավորը։

Մարուքյանի խոսքով՝ հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ  Արցախում գրվել է Սահմանադրություն, որտեղ ամրագրված է 7 շրջանների Արցախի անքակտելի մաս լինելու փաստը, - «Արցախում գրվել է Սահամանադրություն՝ Հրայր Թովմասյանի կողմից՝ ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո։ Այդ Սահմանադրության մեջ գրվել է, որ բոլոր 7 շրջանները Արցախի Հանրապետության տարածք են համարվում և անքակտելի են։ Այսինքն՝ մի բան է արվել թղթի վրա և ժողովրդին մատուցվել է, որ սա ձեր տարածքն է և որևէ մեկը այն չի կարող ոտնձգել, բայց մյուս կողմից այդ տարածքները փոխանցելու համար բանակցություններ են արվել»։

Սյուզի Սիրականյան