Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ էլ ասի Ալիևը, փաստ է` Զանգեզուրի միջանցքն այլևս օրակարգից դուրս է. նա համաձայնել է բանակցություններին. ադրբեջանցի վերլուծաբան

Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովի հետ:

Վերջինս անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին, նկատեց. «Ալիևը լրագրողների մոտ մի բան է ասում, փակ դռների հետևում՝ այլ․ փաստ է, որ Զանգեզուրի միջանցքն այլևս օրակարգից դուրս է, իսկ Ալիևը համաձայնել է բանակցություններին»: