ԱՄՆ-ը հանձնառու է` օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության․ Բլինքենը` Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին

Քաղաքականություն / Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցին։
«Այսօր ես զրուցել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նշենք, որ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ: