Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի օր էլ պարոն Թևանյանը հետին թվով Պրահայի հայտարարությունները կվերագրի Փառուխի դեպքերին. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դաշինքի հայտարարության տեքստը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել:

Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ-ն չի մասնակցելու հարցի քվեարկությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում, անդրադառնալով ընդդիմության ելույթներին, նրանց խորհուրդ տվեց, որ նախ իրենք կողմնորոշվեն, որովհետև լրիվ հակառակ բաներն են ասում. «Պարոն Մինասյան, դուք լսո՞ւմ էիք ձեր խոսքը կողքից, հետո լսո՞ւմ էիք պարոն Թևանյանի ասածը: Ինձ թվում է՝ պարոն Թևանյանը մի օր էլ հետին թվով Պրահայի հայտարարությունները կվերագրի Փառուխի դեպքերին: Մենք միամիտ չենք էնքան, պարոն Թևանյան, էն, ինչ դուք եք խոսում, որ կոնտեքստում եք խոսում, ում համար եք խոսում»:

Նա անդրադարձավ նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդի հայտարարությանը և ընդգծեց. «Սեպտեմբերի 13-ին դաշնակցի դրոշները կային, բայց դրոշի տակ կանգնող մարդիկ, չգիտես ինչու, մի փոքր շուտ լքել էին այդ տարածքը սահմանին: Բոլոր հոդվածներով դիմել էինք ՀԱՊԿ, բայց էդ մեր դաշնակիցները չեկան: Խաբելու մասին որ խոսում եք, պարոն Թևանյան, խնդրում եմ ավելի հստակ խոսեք»: 

Մանրամասն՝ տեսանյութում