Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Թևանյան, կարծես ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետը լինեք խորհրդարանում. Հերիք է զբաղվեք Ալիևի փաստաբանությամբ. Հայկ Կոնջորյան

Այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դաշինքի հայտարարության տեքստը, որի քվեարկությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց:

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի փակումից օրեր անց ԱԺ-ն ընդունել է հայտարարություն:

«Այս հայտարարությունը չի լուծում այն խնդիրները, որոնց մասին հրապարակայնորեն պնդումներ է անում ընդդիմությունը»,- նշեց նա:

Մեկնաբանելով հիմնական զեկուցող պարոն Թևանյանի «էկզոտիկ» մտքերը՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Դուք ըստ էության հանդես եք գալիս Իլհամ Ալիևի պաշտպանության դիրքերից: Դժվար է արդեն ընդգծել ձեր ընդգծված խանդաղատանքը Իլհամ Ալիևի նկատմամբ, մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք խորհրդարանում: Մենք խոսում ենք խաղաղությունից, դուք մեզ ասում եք՝ պատերազմի կուսակցություն»:

Նա նշեց, որ եթե իրենք քաղաքական հիշողություն չունենային, կմոռանային, որ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում է այն մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը, որը ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ, համաձայն որի՝ ԼՂ հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր: «Հերիք է գալ այստեղ և զբաղվել Իլհամ Ալիևի փաստաբանական գործունեությամբ»,- ամփոփեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում