Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել. հիմա էլ պայքարը խաղաղության դեմ է. Արթուր Հովհաննիսյան

Այս շրջապտույտից դուրս գալու և Հայաստանը դեպի խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն տանելու համար խոչընդոտները շատ են, դրանց թվում են կազմակերպված և երրորդ երկրներից ուղղորդվող խմբավորումները, որոնք տասնամյակներ շարունակ քանդել են մեր պետության հիմքերը: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ հակապետական տարրերի գործունեությունը հասավ մինչև ռազմի դաշտ. «Հիմա էլ պայքարը խաղաղության դեմ է: Իսկ եթե չկա խաղաղություն, չկա ժողովրդավարություն, իսկ ինքնիշխանությունն էլ վտանգված է»:

Արթուր Հովհաննիսյանը, դիմելով քաղաքացիներին, ընդգծեց, որ իրավունք չունենք թուլանալու և տրվելու օտարերկրյա ազդեցության քաղաքական գործիչների, լրատվականների և այլ խմբավորումների սադրանքներին ու դավադրություններին:

Մանրամասն՝ տեսանյութում