Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

Էնթոնի Բլինկենը  հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Քաղաքականություն
20:43, 21 март 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ես այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը և մեր պատրաստակամությունը՝ նպաստելու այդ ջանքերին: ՈւղԻղ բանակցությունները միակ ճանապարհն են՝ հասնելու տևական և կայուն խաղաղության»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ես այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Բլինկենը։