Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այո, գալու է ժամը, և վերադարձվելու են Հայաստանից, բանակից թալանված բոլոր միջոցներն ու գույքը. Հակոբ Արշակյան

Այսօր՝  մարտի 22-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ:

«Այո, պատասխանատվության ժամը գալու է և եկել է»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթի:

Նրա խոսքով՝ թիրախավորվել է երկու ուղղություն.

«Առաջին՝ պետական պաշտոնյաներին իրենց վարկային միջոցներով ձեռք բերված գույքը վերագրել որպես հարյուր հազարավոր դոլարների ունեցվածք: Ում հայտնի չէ, որ ժամանակակից բանկային համակարգում, չունենալով հարյուր հազարավոր դոլար, կարելի է ձեռք բերել հարյուր հազարավորի գույք: Սրանով փորձում են զուգահեռ տանել տարիներով պետական բյուջեի հաշվին հարստացած և տասնյակ միլիոնավոր դոլարների գույք ձեռք բերած թալանչի պաշտոնյաների հետ»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ երկրորդը դատաիրավական համակարգի թիրախավորումն է. «Տասնյակներով քննվում են ապօրինի գույքի ձեռք բերման և հօգուտ Հայաստանի բռնագանձման հետ կապված հարցեր: Այո, գալու է ժամը, և վերադարձվելու են Հայաստանից, բանակից թալանված բոլոր միջոցներն ու գույքը»:

Մանրամասն՝ տեսանյութում