Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեդա Սաֆարյանի հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի. Անդրանիկ Քոչարյան

Սեդա Սաֆարյանի հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
12:02, 22 март 2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով Վլադիմիր Վարդանյանի հարցին, ասաց. «Նա շատ լավ հարց տվեց՝ ի վերջո հայերենով պարզ բացատրեք՝ ինչ եք ուզում, որովհետև իրավական ձևակերպումներով մեր հասարակության համար այդպես էլ պարզ չդարձավ, թե խնդիրը ինչն է: Ես էլ ասեցի, որ խնդիրը Սեդա Սաֆարյանն է, որովհետև Սեդա Սաֆարյանի գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին: Հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի»:

«Վահագն Ալեքսանյանի հարցին էլ՝ Ռոբերտ Քոչարյանը առողջ է, թե ոչ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նա լիարժեք առողջ է, երբ  որ պրոֆեսոր Չարչյանի տված տեղեկանքներով նա ունեցել է բազմաթիվ հիվանդություններ: Ես կարծում եմ, որ դատախազությունը ինչ-որ ձևով պետք է սրան արձագանքի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ենթասպան հայտնաբերվել է՝ ի հեճուկս ընդդիմության և նրանց լրատվամիջոցների «բայղուշության»:
Հիշեցնենք, որ այսօր՝  մարտի 22-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում