Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոլորության և անփութության արդյունքո՞ւմ էր մոլորված զինծառայողը դարձել գերեվարված, թե՞ չարամտության, տիկին Խամոյան. Արփի Դավոյան

 «Երեկ այստեղ տիկին Խամոյանը խաղաղություն էր փնտրում, ասում էր՝ էդ խաղաղությունը որտե՞ղ է՝ Կապանո՞ւմ է, թե՞ Ջերմուկում: Եվ ասաց, որ ժամեր առաջ զինծառայող է գերեվարվել, ու սկսեց պատմել, թե զինծառայողի գերեվարումը ինչ հետևանքներ ունի և ինչի հետևանքով է առաջացել: Իսկ այսօր երբ տիկին Խամոյանը խոսում էր մոռացությունից, անփութությունից, ուզում եմ ասել՝ հիմա դա մոռացության, անփութության արդյո՞ւնք էր, որ ՊՆ տարածած հայտարարությունը, որում ասվում էր, որ զինծառայող է մոլորվել, դարձավ գերեվարում, թե՞ ուղղակի չարամտություն էր»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի երեկվա ելույթին:

Արփի Դավոյանը նշեց, որ երբ զինծառայողը հայտնաբերվել է, կարող էր նա գալ այսօր և ամբիոնից ներողություն խնդրել:

«Ամեն ինչ պետք է անել խաղաղության հաստատման համար և ոչ թե գալ այստեղից պատերազմ հրահրել և հետո զարմանալ, թե ինչու ենք ասում, որ ՀՀ-ում գործում է 5-րդ շարասյուն»,- ամփոփեց Արփի Դավոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում