Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի ալեկոծվեք. հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք, պարոն Մանուկյան. Հայկ Կոնջորյանը՝ տարիներ շարունակ ՍԴ-ն ասպատակելու մասին

Այսօր՝  մարտի 22-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ ՍԴ դիմելու հարցով:

Ինչպես նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, իրենց խմբակցությունը չի մասնակցելու այս հարցի քվեարկությանը. «Քանի որ լեգիտիմ չենք համարում այն մեղադրանքները, որոնց հնչեցված են»:

«Տիկին Սեդա Սաֆարյանը սահմանված ժամկետում ՊԵԿ-ին տեղեկացրել է իր՝ որպես ձեռներեց գործունեության դադարեցման վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Սեդա Սաֆարյանը պատշաճ կերպով իրազեկել է, որ այլևս դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով, հետևաբար էական խախտում չկա, և դրա հիմքով է, որ մենք չենք մասնակցելու այդ քվեարկությանը»,- նշեց Հայկ Կոնջորյանը և հավելեց, որ իրենք նպատակ չունեն որևէ բան կոծկելու:

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարության մասին խոսելուց հետո Գեղամ Մանուկյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին տեղից ռեպլիկներ արձակել, ինչին ի պատասխան Հայկ Կոնջորյանն ասաց. «Մի ալեկոծվեք. հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք, պարոն Մանուկյան»:

Նա հիշեցրեց, թե ինչպես 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը կեղծված ընտրությունների արդյունքում զավթեց ՀՀ նախագահի աթոռը. «Դուք, որ տարիներ շարունակ ասպատակել եք ՍԴ-ն և սահմանադրականությունը, այսօր եկել եք սահմանադրական իրավունքի կանթեղն եք այստեղ բարձր պահում»:

Մանրամասն՝ տեսանյութում