«Մոտ 300 օր պարոն Քոչարյանն առողջական պատճառներով պարբերաբար բացակայում է նիստերից․ Ռոբերտ Քոչարյանն իրապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե՞ խիստ վախեցած է դատական նիստերից»․ հարց Արծվիկ Մինասյանին

Քաղաքականություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանից այսօր հետաքրքրվել է Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին.
«Քանի որ հետևում եմ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատական նիստերին, որքան ճիշտ եմ հասկանում՝ կլինի մոտ 300 օր՝ պարոն Քոչարյանն առողջական պատճառներով պարբերաբար բացակայում է նիստերից։
Որքան հիշում եմ՝ ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ պարոն Քոչարյանի առողջությունը բավական լավ էր, այնքան լավ էր, որ թույլ էր տալիս տուռնիկից 10-12 ժիմ անել։ Ըստ ձեզ, Ռոբերտ Քոչարյանը իրապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե՞ խիստ վախեցած է դատական նիստերից»։
Արծվիկ Մինասյանն էլ արձագանքել է. «Փառք աստծո, պարոն Ռոբերտ Քոչարյանն ի տարբերություն շատ այլ մարդկանց քաջառողջ է»։
Մնում է պարզել՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է պարոն Քոչարյանը հիվանդ լինելու մասին պարբերաբար փաստաթուղթ վերցնում և ուղարկում դատարան։