Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Քաղաքականություն
10:15, 10 май 2021
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար։

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Վարդանուշ Ռուբենի Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։