Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով. Հատուկ նիստ է տեղի ունենալու

Այսօր Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով. Հատուկ նիստ է տեղի ունենալու
Քաղաքականություն
10:19, 10 май 2021
Այսօր տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ընթացաքում պատգամավորները երկրորդ անգամ կտապալեն վարչապետի ընտրությունը:

Նիստը, ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, մեկնարկելու է ժամը 12:00-ին:

Այսօրվա չընտրությունը կլինի երկրորդն ու վերջինը, ինչից հետո խորհրդարանական ուժերի համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում խորհրդարանը կցրվի, կնշանակվեն արտահերթ ընտրություններ:

Եթե որևէ արտակարգ բան տեղի չունենա, հունիսի 20-ին ընտրություններ տեղի կունենան: