Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ տպավորությամբ՝ արաբ գործընկերները ևս ունեն այն ընկալումը, որ Ադրբեջանի հետ խնդիրները որևէ կրոնական երանգ չունեն. Միրզոյան

«Վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում կրոնական երանգ հաղորդել մեր տարածաշրջանում կատարվողին: Եվ այս այցի ընթացքում մենք կարողացանք բացատրել մեր գործընկերներին, և իմ տպավորությամբ՝ նաև արաբ գործընկերներն ունեն նույն ընկալումը, որ Ադրբեջանի հետ խնդիրները որևէ կրոնական երանգ չունեն»,- այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Եգիպտոս իր այցին և Արաբական երկրների լիգային իր մասնակցությանը առնչվող ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Նա հավելեց, որ մարդիկ հնարավորություն ունեցան իրենց աչքով տեսնել, որ Հայաստանը մեծ հարգանք ունի բոլոր երկրների բոլոր կրոնների նկատմամբ:

Նախարարն ընդգծեց, որ նոր էսկալացիայի վտանգ և ՀՀ-ի, և ԼՂ-ի հանդեպ իսկապես կա:

Մանրամասն՝ տեսանյութում