Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորություն կա. Արարատ Միրզոյանը՝ իր մոսկովյան այցի մասին

«Իմ գնահատականը այցի վերաբերյալ միանշանակ է՝ բավականին կառուցողական, անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ իմ և նախարար Լավրովի միջև: Անդրադարձել ենք ինչպես մեր երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերին»,- այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի՝ ԱԳ նախարարի մոսկովյան այցին վերաբերող հարցին:

Նախարարը նշեց, որ ինքը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա:

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի բացմանը, ապա Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ երկու երկրներն անելիք ունեն այդ հարցում. «Ադրբեջանը պետք է ապահովի, և ՌԴ-ն պետք է վերահսկի, ինչպես դա գրված է հայտարարության մեջ»:

Հարցին՝ կապված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման հնարավորության հետ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այո, առաջիկայում այդպիսի հանդիպման հնարավորություն կա»:

Մանրամասն՝ տեսանյութում