Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3-4 տարի հետո չեն լինելու առանց ասֆալտի, ջրի և փողոցային լուսավորության գյուղեր». Սիսիանում շարունակվում է ՔՊ քարոզարշավը

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում մարտի 26-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը՝ համայնքապետի թեկնածու Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ, այսօր Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան վարչական շրջաններում էր։

 Արմեն Հակոբջանյանը Գորայք համայնքում բնակիչների հետ հանդիպման սկզբում շեշտեց՝ «Այսօր իրականում հնարավորություն կա Կառավարության հետ համատեղ Սիսիան համայնքը ծաղկեցնելու և բարեկարգելու»։ 
 
 Ապա խոսելով Ամուլսարի հանքի շահագործման մասին՝ հարց ուղղեց բնակիչներին՝ արդյոք ցանկացնո՞ւմ են, որ հանքը շահագործվի, պատասխանը միանշանակ էր՝ «այո»։

 Հետո բնակիչներն իրենց հուզող հարցերն ուղղեցին, որոնցից առաջինը վերաբերվում էր գյուղտեխնիկայի ոչ բավարար քանակին։ Արմեն Հակոբջանյանը նշեց, որ խոշորացման արդյունքում Կառավարությունը հնարավորություն է ընձեռելու լիզինգով նոր տեխնիկա ձեռք բերել ։ 
 
Հաջորդ գյուղում՝ Ծղուկում, բնակիչները բարձրաձայնեցին տրանսպորտի խնդրի մասին. «Տրանսպորտի մրցույթ մենք ամեն տարի դնում ենք, բայց մասնակցողներ չկան մրցույթին, քանի որ պատճառաբանում են, որ շահավետ չէ, դա է  պատճառը, որ չեն քշում», - արձագանքեց Հակոբջանյանը։

 Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Աշոտ Աղաջանյանը խոսելով գյուղում իրականացված տարբեր աշխատանքների մասին նշեց, որ բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ լուծվել են Ծղուկում։ 
 
Սառնակունքում Արմեն Հակոբջանյանը նշեց, որ թեև շատ խնդիրներ կան, բայց գումարի խնդիր չկա, ու դրանք բոլորը լուծելի հարցեր են։ 
 
Սպանդարյան բնակավայրում Աշոտ Աղաջանյանը ներկայացրեց իրականացված աշխատանքները։ Արմեն Հակոբջանյանն էլ նշեց որ Սպանդարյանում հիմնական խնդիրը ասֆալտապատումն է և շեշտեց՝ «Մենք չենք խոսատանում մի բան, որը իրատեսական չէ»։ 
 
Ապա Civic.am-ի նկարահանող խումբը բնակիչներից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն ընտրություններից, պատասխանեցին, որ ով նվիրյալ է իր աշխատանքին՝ նա արդյունքի կհասնի։


Գեղամ Ադյան