Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան գործում է, չի խոսում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ապրիլին կայցելի Երևան և Բաքու

Ֆրանսիան գործում է, չի խոսում․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ապրիլին կայցելի Երևան և Բաքու
Քաղաքականություն
21:33, 22 март 2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան, որտեղ կքննարկվի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը։ Այս մասին նախարարն այսօր՝ մարտի 22-ին, հայտարարել է՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում։
 
«Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը սրում է իրավիճակը։ Կարմիր Խաչի շնորհիվ Լեռնային Ղարաբաղ քիչ սնունդ է հասնում, որին օգնում է Ֆրանսիան։ Պետք է վերականգնվի ազատ տեղաշարժը և ապահովվեն մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։  Այս ուղերձը փոխանցելու նպատակով ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երևան։ Ֆրանսիան գործում է, չի խոսում»,- մասնավորապես ասել է Կոլոննան։


Անահիտ Խաչատրյան