Հայաստանի հողն այրվում է, իսկ մենք այլ ուղղությամբ ենք նայում․ Թուրքիան ցանկանում է քարտեզից ջնջել քրիստոնեական այս երկիրը․ ֆրանսիացի սենատոր

Քաղաքականություն
Ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Պեմեզեկն այսօր Ֆրանսիայի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի վերաբերյալ հարց է ուղղել արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ու կոչ է արել կառավարությանը ակտիվորեն օգնել հայ ժողովրդին։
«Հայաստանի հողն այրվում է, իսկ մենք այլ ուղղությամբ ենք նայում։ Թուրքիան ցանկանում է քարտեզից ջնջել այս քրիստոնեական երկիրը, որը շրջապատված է մուսուլմաններով ու նրանց զավթողական քաղաքականությամբ:
Հայաստանը փոքր երկիր է, բայց կրում է նույն արժեքները, ինչ մենք։ Այո՛, ճիշտ է, Հայաստանը Ուկրաինա չէ ու և ի հակադրություն Ադրբեջանի չունի, ո՛չ գազ, ո՛չ նավթ։ Հայաստանը բացի իր համարձակությունից ոչինչ չունի։ Հարցս հետևյալն է տիկին նախարար․ Ֆրանսիան պատրա՞ստ է մոբիլիզացնել Հայաստանի համար նույն դիվանագիտական, ռազմական միջոցները, որը մոբիլիզացրել է Ուկրաինայի համար՝ պաշտպանելու բարեկամ ժողովրդին, որը մահանում է»,- մասնավորապես ասել է սենատորը։
Անահիտ Խաչատրյան