Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանում համայնքապետի «ՔՈ»-ի թեկնածուն ՎՏԲ-ի մասնաճյուղի կառավարիչն է, որի պաշտոնավարման ընթացքում նրա ենթակաները բանկում գրավադրված ոսկիները յուրացրել են ու գրավադրել այլ բանկերում՝ փոխարենը ՎՏԲ-ում պղինձ թողնելով

Սիսիանում համայնքապետի «ՔՈ»-ի թեկնածուն ՎՏԲ-ի մասնաճյուղի կառավարիչն է, որի պաշտոնավարման ընթացքում նրա ենթակաները բանկում գրավադրված ոսկիները յուրացրել են ու գրավադրել այլ բանկերում՝ փոխարենը ՎՏԲ-ում պղինձ թողնելով
Քաղաքականություն / Հայաստան
20:55, 23 март 2023
Civic.am-ը շարունակում է լուսաբանել Սիսիանում ՏԻՄ ընտրությունների ընթացքը։ Այսօր կներկայացնենք «ՔՈ» կուսակցության համայնքապետի թեկնածուին, մեր կարծիքով, լավագույնս բնութագրող մի հայտնի միջադեպ։

«ՔՈ» կուսակցության (չշփոթել «ՔՊ»-ի հետ) համայնքապետի թեկնածուն Ավագ Ասատրյանն է՝ երիտասարդ ֆինանսիստ և տարակուսելի կառավարիչ։

Ինչու՞ տարակուսելի, որովհետև պարոն Ասատրյանի կառավարիչ աշխատելու շրջանում է, որ վերջինիս ենթակաները յուրացրել են քաղաքացիների՝ ՎՏԲ-ի Սիսիանի մասնաճյուղում գրավադրած ոսկիները, դրանք գրավադրել ուրիշ բանկերում, իսկ ՎՏԲ-ում ոսկու փոխարեն թողել պղնձի կտորներ։

Սրան զուգահեռ նաև մասնատել են գրավադրված ոսկյա շղթաները, հանել ոսկյա օղակներ, քաղաքացիներին վերադարձրել պակաս քաշով ոսկյա զարդեր։ Ու թեև Ավագ Ասատրյանն այս գործում մեղադրյալի կարգավիճակ չունի և, ամենայն հավանականությամբ, ոչ մի մասնակցություն յուրացման դեպքերին չի ունեցել, բայց դեպքը տեղի է ունեցել բանկի իր կառավարած մասնաճյուղում, իր ենթակաների կողմից։ Ու մեզ հետ զրույցներում սիսիանցիները կրկնում են տրիվիալ հարցը․ «Եթե մարդը տասը հոգանոց հիմնարկն է էսպես կառավարել, բա մի ամբողջ համայնք ո՞նց կկառավարի»։

Հիշեցնենք, որ «ՔՈ»-ի քվեաթերթիկը 3-րդն է։ 
 
Արամայիս Վարդանյան