Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Հակոբջանյանը պետք է ընտրվի, ուրիշ թեկնածու չեմ տեսնում. բռնակոթցին՝ Սիսիանում սպասվող ընտրությունների մասին

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սիսիանի համայնքապետի թեկնածու Արմեն Հակոբջանյանը և ավագանու անդամի մյուս թեկնածուներն այսօր Բռնակոթ բնակավայրում էին։

Արմեն Հակոբջանյանը բնակիչներին ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները, նշելով, որ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում կատարվել են տեսանելի աշխատանքներ՝ չնայած որ համայնքի բյուջեն ու ծրագիրը հաստատված չեն։ ՔՊ թեկնածուն ընդգծեց՝ Կառավարության հետ համայնքի զարգացման համար անելու են անհնարինը։ Հետո բնակիչները ներկայացրին բնակավայրում շատ վաղուց լուծում չստացած խնդիրները, օրինակ՝ կոյուղու բացակայություն և աղբամանների ոչ բավարար քանակ։  

Գյուղացիներից մեկն էլ դժգոհեց «Վեոլիա» ջրի աշխատանքից, նշելով, որ ջուրը չի մաքրազտվում։ Հակոբջանյանը նշեց, որ կուսումնասիրեն կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, բայց մինչ այդ, այնուամենայնիվ կպարտադրեն, որ աշխատանքները պատշաճ իրականացվեն։  Համայնքապետի թեկնածուի խոսքով՝ մինչև երկու տարվա ընթացքում Սիսիանում կլուծվեն նաև տանիքների հետ կապված խնդիրները, պարզապես մի փոքր համբերություն է պետք։ Ինչպես մյուս բնակավայրերում՝ Բռնակոթում էլ բնակիչները հարցեր բարձրացրին հանրային տրանսպորտի բացակայության հետ կապված։

Արմեն Հակոբջանյանը նշեց, որ բոլոր խնդիրներին ժամանակի ընթացքում լուծումներ կտրվեն Արմեն Հակոբջանյանն իր խոսքում անդրադարձավ հողերի վարձակալությանը, նշելով, որ նաև նորաստեղծ ընտանիքները պետք է կարողանան վարձակալել հողատարածքներ։  Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ դրական են տրամադրված և անպայման մասնակցելու են ընտրություններին։

Նրանցից մեկը նշեց՝ բացի Արմեն Հակոբջանյանից ոչ մի թեկնածու չի տեսնում։