Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բա հեղափոխությունը ո՞նց է լինում, հեղափոխությունը պոզով-պոչով է լինու՞մ․ Փաշինյանը մեջբերեց Մատթեոսի Ավետարանի առակներից մեկը․ Տեսանյութ

Հայաստանի 3-րդ Հանրապետության մեջ առաջին անգամ կալանավորված և դատապարտված անձը ուտում է պետության տված հացը առաջին անգամ։

Այս մասին վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստում ելույթի ժամանակ՝ նշելով, որ նախկինում նման բան երբևէ չի եղել։

«Քրեակատարողական հիմնարկում պետության տված հաց ուտելը նշանակել է ինչ-որ անարժանապատիվ բան, որովհետև այդ տված հացը արժանապատիվ չի եղել։ Բա հեղափոխությունը ո՞նց է լինում․ հեղափոխությունը պոզով-պոչով է լինու՞մ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ նման փոփոխությունը կատարվել է մարդու համար և այդպես կարող էր վարվել քրիստոնյա կառավարությունը։

Նա մեջբերեց Մատթեոսի Ավետարանի 25-րդ գլխի հայտնի առակը։