Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իր իշխանության օրոք տեղի ունեցավ հոկտեմբերի 27, եւ դրա ծխից մեր ժողովուրդը մինչեւ հիմա խեղդվում է․ Այս ազգը պետք է արհավիրքներից հեռու մնա»․ Միքայելյանը՝ Քոչարյանի մասին․ Տեսանյութ

Ազգային Ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, ասաց․ «Իր իշխանության օրոք տեղի ունեցավ հոկտեմբերի 27 եւ այդ կրակը տարավ մի քանի կյանքեր եւ դրա ծխից մեր ժողովուրդը մինչեւ հիմա խեղդվում է։ Այս ազգը պետք է արհավիրքներից հեռու մնա»։

Միքայելյանը նշեց, որ մարդիկ Քոչարյանի իշխանության ժամանակ բանտերում մեծ զրկանքներ են կրել, եւ նա պետք է հիշի իր արածը հայ ժողովրդի նկատմամբ եւ հետո նոր խոսի։

Պնդմանը, որ Քոչարյանն այս  իշխանությանն է մեղադրում պատերազմի ելքի համար, Միքայելյանը արձագանքեց․ «Պատերազմը մեկ-երկու օրվա հարց չէ։ Սպարապետից հետո մենք անպատրաստ ենք եղել։ Այդ ժամանակահատվածում իրենց լափած գումարներով հնարավոր էր Հադրութից մինչեւ Շուշի թունել անցկացնել»։

Նա նշեց, որ չի պնդում, թե Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ կամ ինքը մեղավոր չէ։ «Բայց չի կարելի տարիների չարած գործը բարդել մեր վրա։

Բանակցային գործընթացը Փաշինյանը չի տապալել, 20 տարիների ընթացքում ոչինչ չանելու արդյունքում է եկել հասել այս կետին»։